Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 748-Լ ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2019 թվականի N 333-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 748-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 748-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «Լիցենզավորման կենտրոն գործակալություն» գրասենյակը վերակազմավորել լիցենզավորման վարչության.

2) որոշման հավելվածի`

ա. 6-րդ կետից հանել «, գրասենյակը» բառը,

i

բ. 13-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, կոմիտեի գրասենյակի» բառերը,

i

գ. 16-րդ կետի 5-րդ և 14-րդ ենթակետերից հանել «, գրասենյակի» բառը,

i

դ. 18-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, գրասենյակներին», «, գրասենյակների» բառերը,

i

ե. 23-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերից հանել «և գրասենյակների» բառերը, իսկ 8-րդ ենթակետից` «, գրասենյակներին» բառը,

զ. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.

i

«2.1) լիցենզավորման վարչություն.»,

է. VI բաժինն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 2

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.04.2019
N 333-Լ
Որոշում