Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 263-Ա Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 308-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկի մարման ժամկետները հետաձգելու մասին» N 263-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «մինչև 2021 թվականը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր` դրանում սահմանելով, որ «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկի հիմնական գումարի մնացորդը կազմում է 968,129.37 ԱՄՆ-ի դոլար` չհաշված հաշվարկվող տոկոսագումարները և տույժերը, ընկերության կողմից մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը վճարման ենթակա վարկի հիմնական գումարի` 319,745.23 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, և դրա նկատմամբ հաշվարկված 2 տոկոս դրույքաչափով տոկոսագումարի վճարումները մնում են անփոփոխ, իսկ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ժամկետանց հիմնական գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները և տույժի գումարները ենթակա են կապիտալացման` որպես վարկի հիմնական գումար, որը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը ներառյալ` համամասնորեն մարման պայմանով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 4

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2019
N 308-Ա
Որոշում