Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒ ...

 

 

041.0218.250400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2000 թվականի N 218

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-490 հրամանագրին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» N 84 որոշմանը համապատասխան`

1. Հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

(1-ին կետն ուժը կորցրել է 12.03.01 թիվ 189 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածում «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության

    գործունեությունը համակարգող նախարարություն       165   5   1»:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 596 որոշման 1-ին կետը և 1995 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման գծով նախարարի մասին ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 163 որոշումը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

ապրիլի 25-ի N 218 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և

քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից`

ա) ձեռք է բերում և իրականացնում գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող.

բ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն ամրակցված պետական գույքը, այդ թվում` նաև ընկերությունների բաժնետոմսերը (բաժնեմասերը).

գ) ղեկավարում է իր ենթակայության պետական հիմնարկները:

4. Նախարարությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթուղթ:

6. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

7. Նախարարության խնդիրներն ու գործառույթներն են`

i

ա) Հայաստանի Հանրապետության , նրա վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերից բխող` քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, գեոդեզիայի և քարտեզագրության, բնակարանային-կոմունալ տնտեսության, տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, շինարարական կարողությունների տեղաբաշխման, ինժեներական ենթակառուցվածքների կազմակերպման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում հեռանկարային զարգացման ծրագրերի և պետական քաղաքականության մշակման ապահովումը.

բ) բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.

գ) իր իրավասության սահմաններում քաղաքաշինական, ճարտարապետական ու շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (շինարարական նորմեր, ստանդարտներ, հրահանգներ, հանձնարարականներ և այլն) մշակումն ու սահմանված կարգով հաստատումը (ընդունումը, բացի ազգային ստանդարտներից), պաշտոնական հրատարակումը (բացի ազգային ստանդարտներից).

դ) Հայաստանի Հանրապետության տարածքային հատակագծման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, նշված նախագծերի սահմանված կարգով հաստատումից հետո դրանց իրականացման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.

ե) քաղաքաշինության նպատակով հողամասերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացումների համաձայնեցումը.

զ) տարածքային ճարտարապետական-քաղաքաշինական ծառայություններին մեթոդական օժանդակումը.

է) բնագավառի տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը Հայաստանի Հանրապետության տարածքում.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության նպատակով կատարվող ինժեներաերկրաբանական, հետախուզական, բնակավայրերի միկրոսեյսմաշրջանացման, տարածքների ինժեներական պաշտպանության, շահագործվող շենքերի և կառուցվածքների (այդ թվում` ինժեներական) տեխնիկական վիճակի ուսումնասիրման, վկայագրավորման (անձնագրավորման) ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպման և համակարգման ապահովումը.

թ) քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի ու ստանդարտների պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունը.

ժ) քաղաքաշինական գործունեության առանձին տեսակների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը.

ժա) Հայաստանի Հանրապետության պետական քաղաքաշինական կադաստրի վարումը և քաղաքաշինական տեղեկատվական բանկի կազմավորումը.

(7-րդ կետի ժբ-ժե կետերը հանվել են 16.11.00 թիվ 767 որոշում)

ժզ) իր իրավասության սահմաններում համայնքների ու մարզերի սահմանները նկարագրելու աշխատանքներին մասնակցելը.

(7-րդ կետի ժէ-ժը կետերը հանվել են 16.11.00 թիվ 767 որոշում)

ժթ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխությունների և անվանակոչումների համաձայնեցումն ու հաշվառումը.

(7-րդ կետի ի-իբ կետերը հանվել են 16.11.00 թիվ 767 որոշում)

իգ) շինարարական և բնակարանային շուկայի զարգացմանը նպաստող արդյունավետ մեխանիզմների մշակումը և դրանց կիրառման ապահովումը.

իդ) բնագավառին (այդ թվում սեյսմակայուն շինարարությանը) վերաբերող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.

իե) սահմանված կարգով քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննության կազմակերպումը.

իզ) իր իրավասության սահմաններում կապիտալ շինարարության պետական ծրագրերի մշակմանն ու դրանց իրականացմանը մասնակցելը.

իէ) բնակարանային քաղաքականության (բնակարանային շինարարության), բնակարանային տնտեսության մեջ առկա առանձին հիմնահարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.

իը) իր իրավասության սահմաններում կոմունալ ոլորտի տնտեսական քաղաքականության հիմունքների մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.

իթ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (բացառությամբ Երևան քաղաքի) ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը.

լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության ու միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցելը.

լա) իր իրավասության սահմաններում բնագավառին վերաբերող հարցերի գծով օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական համագործակցության ծրագրերի մշակման ու իրագործման, արտասահմանյան առաջատար փորձի ուսումնասիրման, տարածման ու ներդրման աշխատանքներին մասնակցելը.

լբ) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրին համապատասխան, ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցմանը մասնակցելը.

լգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում բնագավառում տեխնիկական նորմավորման, ստանդարտացման և սերտիֆիկացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ղեկավարումը.

լդ) բնագավառում գնագոյացման պետական քաղաքականության վարումը և նշված գործընթացի համակարգումը.

լե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման տարածքային մարմինների համապատասխան ծառայությունների, հիմնարկների գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.

լզ) բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինումը.

լէ) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության մշակումը և դրա իրականացման ապահովումը.

լը) տարածքային կառավարման մարմինների գործունեության համակարգումը և վերահսկումը, Հայաստանի Հանրապետության կառավարության հետ դրանց համագործակցության ու փոխհամաձայնեցման ապահովումը.

լթ) տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովումը.

խ) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

խա) մարզային և համայնքային զարգացման ծրագրերի համաձայնեցումը.

խբ) համայնքների բյուջեների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաների և այլ տրանսֆերտների տրամադրման մեխանիզմների կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

խգ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառի զարգացման հիմնադրույթների, ապակենտրոնացմանն ու ապակոնցենտրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

խդ) համայնքային ենթակառուցվածքների (հասարակական ծառայությունների) ձևավորման համապատասխան նորմատիվ բազայի մշակումը, համապատասխան նախարարությունների հետ բարեփոխումների հիմնադրույթների հստակեցման աշխատանքների համակարգումը և իրականացումը.

խե) պետական և համայնքային սեփականության տարանջատման գործընթացի կազմակերպումը.

խզ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վիճակի վերլուծության, սահմանված կարգով դրա նկատմամբ վերահսկողության իրականացումը.

խէ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպումը.

խը) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելը.

խթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

(7-րդ կետը փոփ. 16.11.00 թիվ 767 որոշում)

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

8. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության պետական հիմնարկների ամբողջությունը:

9. Նախարարությունը բնագավառին վերաբերող հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով հիմնարկների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը:

10. Նախարարությունը`

ա) իրականացնում է գործարար կապեր մյուս նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների հետ, վերջիններիս հետ համագործակցում բնագավառին վերաբերող հարցերը մշակելիս, կարգավորելիս ու լուծելիս.

բ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է համակարգի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթները.

դ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան բնագավառում, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

ե) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը, կնքում միջազգային պայմանագրեր.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի հիմնարկների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն տալիս այդ գույքն օտարելու կամ վարձակալության տալու համար.

է) քննարկում է տարածքային կառավարման մարմինների կողմից իրենց գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին` սահմանված կարգով ներկայացվող ամենամյա ու ընթացիկ հաշվետվությունները և իրականացնում դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող առաջարկությունների նախապատրաստումը.

ը) մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

թ) կազմակերպում է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի նամակների, դիմումների ու բողոքների ժամանակին քննարկումը և դրանցում ներկայացված փաստերի վերլուծությունը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության ենթակայության պետական հիմնարկների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

11. Նախարարությունը բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի, որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանմամբ:

12. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարը (այսուհետև` նախարար), որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

13. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է իր ենթակայության պետական հիմնարկների համար.

բ) իր իրավասության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության ենթակայության պետական հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները.

գ) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

դ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության կենտրոնական ապարատի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները.

ե) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

է) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի վարչությունների, բաժինների, մյուս կառուցվածքային ստորաբաժանումների, նախարարության ենթակայության պետական հիմնարկների կանոնադրությունները.

ը) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի անդամների թիվը և կոլեգիայի անհատական կազմը.

թ) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ժ) աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության ենթակայության պետական հիմնարկների ղեկավարների հետ.

ժա) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, ենթակա պետական հիմնարկների ղեկավարներին.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, տնօրինում նախարարության ֆինանսական միջոցներն ու գույքը.

ժգ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության ենթարկում նախարարության աշխատողներին.

ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով ցուցումներ է տալիս Հայաստանի Հանրապետության մարզպետներին և վերահսկում դրանց կատարումը.

ժե) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության մարզպետների, նրանց տեղակալների թեկնածությունների, քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ.

ժզ) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.

ժէ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ է փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի մշակման ու դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություններ կամ կարծիք ստանալու համար.

ժը) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության հարցերի շրջանակներում հանձնարարականներ է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

ժթ) նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում տեղակալներից մեկը:

14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

15. Նախարարության կոլեգիան`

ա) իր նիստերում քննության է առնում բնագավառի զարգացման, համակարգի պետական կառավարման քաղաքականության մշակման ու ներդրման հիմնական, կարևորագույն այլ հարցեր:

Կոլեգիայի նիստերն անցկացվում են առնվազն ամսական մեկ անգամ.

բ) ընդունում է որոշումներ, որոնք կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են այդ տարաձայնությունների մասին հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական, նախագծային ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, շինարարական արդյունաբերության և շինանյութերի արտադրության կազմակերպությունների ներկայացուցիչներից, բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

17. Քաղաքաշինության և ճարտարապետության զարգացման ուղիները քննարկելու, քաղաքաշինական միասնական քաղաքականություն մշակելու, ինչպես նաև քաղաքաշինական կարևորագույն ծրագրերն ու նախագծերը, հանրապետական նշանակության կառույցների նախագծերը քննարկելու և դրանից բխող հանձնարարականները մշակելու համար նախարարությունում ստեղծվում է քաղաքաշինական խորհուրդ` կազմված նախարարության, Հայաստանի ճարտարապետների միության, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներից, բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետներից:

Քաղաքաշինական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը` հաստատում է նախարարը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

ապրիլի 25-ի N 218 որոշմամբ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման

և քաղաքաշինության գործունեությունը համակարգող

նախարարության կենտրոնական ապարատի

 

Նախարարի աշխատակազմ

Քաղաքաշինական քաղաքականության, ճարտարապետության և գիտության գլխավոր

վարչություն

Շինարարության գլխավոր վարչություն

Բնակարանային-կոմունալ գլխավոր վարչություն

Ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչություն

Տարածքների հեռանկարային զարգացման և արտաքին կապերի գլխավոր

վարչություն

Գործերի կառավարչություն

Կազմտեսչական բաժին
Կադրերի և հատուկ աշխատանքների բաժին Իրավաբանական բաժին Երկրորդ բաժին

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.04.2000
N 218
Որոշում